Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը
Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցած տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։ Դատարանը 5 ամսով երկարաձգեց Ռուբեն Վարդանյանի խափանման միջոցը: Այս մասին հայտնում է APA-ն։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի սեպտեմբերին էր Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հաքարիի ապօրինի անցակետում ձերբակալել։

