Իմպիչմենտի գործընթացը կարող է շահեկան լինել Նիկոլին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Շիրակի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարության մեջ սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման վերջնաժամկետ էին սահմանել մայիսի 15-ը, սակայն այս պահին պարզ չէ՝ կստորագրվի՞ այսօր այդ փաստաթուղթը, թե ոչ: Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Փաշինյանը անպայման կգնա այդ քայլին, կստորագրի փաստաթուղթը, չնայած Երևանում իր դեմ ընթացող շարժմանը։ Հաղորդման հյուրը մանրամասն հիմնավորեց, թե ինչու և ում պահանջով Փաշինյանը չի վարանի իր ստորագրությունը դնել ՀՀ ինքնիշխան տարածքները թշնամուն հանձնելու փաստաթղթերի տակ։

Քաղաքագետը խոսեց նաև «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին՝ ասելով, որ հավատում և սատարում է այդ շարժմանը, որը նախաձեռնել և ղեկավարում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու սպասավորը։ Իսկ դա խորհրդանշական է մեզ համար։ Արդյո՞ք պայքարը արդյունավետ ընթացք կստանա։ Գագիկ Համբարյանը խոսեց այն հնարավոր գործողությունների մասին, որոնք կարող են հաջողություն ապահովել և հեռացնել ՀՀ-ն զավթած քպ-ական խմբակին։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում