Հրաչ Ստեփանյանը՝ ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ

ՀՀ նախագահի Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյաների կադրային վերադասավորումներ և նշանակումներ են եղել։

Ըստ այդմ, Հրաչ Ստեփանյանը նշանակվել է ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանա-դրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Հրաչ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պետի պաշտոնից»։