Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը:

Ապա հետևել է Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:

Տեղեկացնում են ԱԳՆ-ից։