Քննարկվել են Ադրբեջան-Իրան ռազմական համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, առանձին համակցված բանակի հրամանատար Քերեմ Մուստաֆաևը պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեի և այլ անձանց հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական համագործակցության զարգացման ներկա իրավիճակը և հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, մեջբերում են լրատվամիջոցները։