Ողջու՜յն հիվանդանոցից. պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան
«Ողջու՜յն հիվանդանոցից. Պայքարը շարունակվում է…,-
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման ֆեյսբուքյան էջը լուսանկար է հրապարակել՝ կից գրառումով,- Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան, Բաղանիսկ նախկին գյուղապետ Նարեկ Սահակյան։
Հիշեցնենք, որ նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ գյուղերի բնակիչները փակել էին՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած սահմանազատման գործընթացին և պահանջելով Հայաստանի իշխանություններից միակողմանի զիջումներ չանել Ադրբեջանին։ Նրանց թվում են եղել քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, Վահագն Մախսուդյանը, Միքայել Մարտիրոսյանը, Էդմոն Ղուլիջանյանը, Եղիշե Մախսուդյանը և ուրիշներ։ Ավելի ուշ Միհրան Մախսուդյանին վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Բերման ենթարկածներին որոշ ժամանակ անց ազատ են արձակել, բացի Սուրեն Պետրոսյանից։ Այսօր պարզ դարձավ, որ նրան տեղափոխել են Երևան։

