Արևմուտքը փորձում է ապակայունացնել Հարավային Կովկասը Ուկրաինայից հետո. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել․
Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու համար հավաքական Արևմուտքը ձգտում է խարխլել դաշնակցային հարաբերությունները հետխորհրդային տարածքում, ոչնչացնել հավաքական անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմները ։
Մոսկվան ելնում է Հարավային Կովկասում կայունության, անվտանգության և բարեկեցության ապահովման առաջնահերթությունից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ, որով ամփոփվում է «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» կոլեգիայի նիստը:
Անհրաժեշտ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան։

