Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է. ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև Ալմաթայի հռչակագրի ընդունումը որպես սահմանի սահմանազատման հիմք:
«Երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը առանցքային սկզբունք է։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է կարգավորման ջանքերին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին կայացել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպման, ԱԳՆ հաղորդմամբ, նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
ՀՀ կառավարությունից պարզաբանել են, որ «երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն և արտահայտվեն նաև գետնի վրա, ու սա կլինի աննախադեպ իրադարձություն. առաջին անգամ մեր երկրների միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման»:
Այս հայտարարությունից հետո Տավուշի մարզի բնակիչները բողոքի ակցիաներ են սկսել, փակ է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

