Զինվորական «Կամազ» վթարի հետևանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Զինվորական «Կամազ» վթարի հետևանքով տուժած երկու զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:
«Թեթև մարմնական վնասվածքներ են ստացել 2 զինծառայող, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց նա:
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «Կամազ» է վթարի ենթարկվել, նախնական տվյալներով` կա 2 վիրավոր:

