ՀՕՊ է հարկավոր, ոչ թե երկար բանավեճեր. Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինային հասցված գիշերային հարվածները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թելեգրամում մեկնաբանել է ռուսական բանակի գիշերային զանգվածային հարվածը երկրի էներգետիկ ենթակառուցվածքին։
Զելենսկու խոսքով՝ գնդակոծության ժամանակ օգտագործվել են ավելի քան 40 հրթիռ և մոտ 40 հարվածային դրոն։
«Հրթիռների և «շահեդների» մի մասը հաջողվել է խփել։ Ցավոք, միայն մի մասը»,- գրել է նախագահը։ «Ուկրաինան ՀՕՊ-երի ծայրահեղ մեծ պահանջ ունի։ Հենց այստեղ, հենց հիմա, հենց ռուսական ահաբեկչությունը հաղթահարելու մեր ունակությամբ աշխարհը կարող է ապացուցել, որ բոլորը միանման են ընկալում ահաբեկչությունը որպես հանցագործություն։ Հարկավոր են ՀՕՊ և այլ պաշտպանական աջակցություն, ոչ թե աչքփակոցի և երկար բանավեճեր»,- գրել է Զելենսկին։
Զելենսկին տեղեկացրել է, որ հարվածը հասցվել է Ուկրաինայի կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին, այդ թվում Խարկովին և Խարկովի մարզին, ինչպես նաև Կիևի, Զապորոժիեի, Օդեսայի և Լվովի մարզերին։

