Չինաստանն աջակցում է Պուտինի վերընտրվելուց հետո Ռուսաստանի կայուն զարգացմանը. ԱԳ նախարար
Չինաստանը կաջակցի Ռուսաստանի կայուն զարգացմանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:
Նա այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վան Ին համոզված է, որ նախագահ Պուտինի հաստատակամ ղեկավարության ներքո ռուս ժողովրդին պայծառ ապագա է սպասվում։
«Որպես Ռուսաստանի բարեկամ հարևան և համապարփակ ռազմավարական գործընկեր՝ մենք վճռականորեն կաջակցենք Ռուսաստանի կայուն զարգացմանն ու վերածննդին նախագահ Պուտինի ղեկավարության ներքո», – վստահեցրել է չինացի նախարարը:
Երեկ՝ ապրիլի 8-ին, Լավրովն այցով ժամանել է Չինաստան։ Չինացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը կշարունակեն համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում։ Սերգեյ Լավրովի և Վան Իի, ինչպես նաև այլ զրուցակիցների հետ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը պետք է լինի Ուկրաինայում տիրող իրավիճակը։

