Բրյուսելում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը
Բրյուսելում երկկողմ հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Այս մասին թվիթերում հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները Բելգիայի մայրաքաղաքում մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստին։

