Թուրքիան Հայաստանից պահանջում է «ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ» հանձնել Ադրբեջանին
Կոչ ենք անում Հայաստանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ հանձնել Ադրբեջանին՝ ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Դրանում նշվում է, որ «Թուրքիան կիսում է անվտանգության հետ կապված Ադրբեջանի մտահոգությունը՝ կապված ազատագրված (Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի ու հարակից շրջանների) տարածքներում տեղադրված մեծ թվով ականների հետ»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ականների դեմ պայքարող երկրներին իր հետևողական աջակցությունը կշարունակվի։

