Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները քարեր են նետել Գերմանիայում թուրքական հյուպատոսարանի շենքի ուղղությամբ

Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կողմնակիցները քարեր են նետել Գերմանիայի Հաննովեր քաղաքում գտնվող թուրքական հյուպատոսարանի շենքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։

Մարտի 24-ին էլ PKK կողմնակիցների և ծագումով թուրք Բելգիայի քաղաքացիների միջև ծեծկռտուքով ուղեկցվող միջադեպեր են տեղի ունեցել Բելգիայում։