23 տարեկանում Շուշանիկը սահման գնաց, կորցրեց երկու ոտքերը, բայց առանց ոտքերի որոշեց մայրանալ (տեսանյութ)
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Շուշանիկը 23 տարեկան է եղել։ Պատերազմի ժամանակ նա կորցրել է երկու ոտքերը, բայց առանց ոտքերի որոշել է մայրանալ։
«Վիճակս շատ ծանր էր, իհարկե, այդ ժամանակ, որևէ մեկը հույս չուներ, որ ես դրանից հետո կարող եմ ապրել, էլի երեխա ունենալ…»,- պատմում է տիկին Շուշանիկը։
Պատերազմի սկզբին նոր էր ամուսնացել, մեկ բալիկ ուներ։ Իսկ արդեն 2-րդ հղիության գրեթե ողջ ընթացքում կինը պրոթեզներ է օգտագործել։ Միայն վերջին երկու ամսում է սայլակի վրա եղել։
«Զինվորի տունը» ներկայացրել է այս ուժեղ կնոջ պատմությունը։
Մանրամասները՝ տեսանյութում

