Տավուշի մարզում հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենայի վրայից ցիստեռնը պոկվել և շպրտվել է

Այսօր՝ մարտի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում «DAF» մակնիշի հեղուկ գազ տեղափոխող ավտոցիստեռի վրայից Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհի Բաղանիս գյուղի վարչական տարածքում,  դեռև անհայտ հանգամանքներում ցիստեռը պոկվել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոկվելու հետևանքով ցիստեռնը գլորվել և հայտվել է ձորում։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։