Կապսի դպրոցի պատուհանները շատ անորակ են․ Շիրակի մարզպետ
Յուրաքանչյուր շաբաթ չասեմ, ամեն օր ասեմ, որ այցելություններ կան, թե՛ իմ կողմից, թե՛ տեղակալի և իմ կողմից ստեղծված հանձնաժողովի, սակայն դպրոցաշինությունից դժգոհ ենք շատ՝ թե՛ աշխատանքների որակից, թե՛ տեմպից: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց Շիրակի մարզպետը Մուշեղ Մուրադյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչ հաճախականությամբ են այցելում մարզում կառուցվող դպրոցների շինհրապարակներ։
Մարզպետը նաև հայտնեց, որ Կապս գյուղի նորակառույց դպրոցի գույքն արդեն կիսաշեն դպրոցում է։
Կրկնելով, որ դժգոհ է շինարարությունների տեմպից և որակից՝ Մուշեղ Մուրադյանն ասաց. «Մասնավորապես Կապսի դպրոցի պատուհաններն են շատ անորակ, տեղեկացրել ենք պատվիրատուին և առաջարկում ենք վերանայել պատուհանների հարցը»։

