Մարտի 1-ից Երևանի մի շարք խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 1-ից մի շարք խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով։
Ըստ հրապարակված հաղորդագրության՝ խոսքը ներքոհիշյալ խաչմերուկների մասին է։
- Իսաբեկյան – Դուրյան
- Արտաշիսյան – Հովսեփյան
- Դավիթ Բեկ – Գաջեգործներ:

