Ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ

Փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: