Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավարը՝ Նավալնու մահվան մասին

«Ալեքսեյ Նավալնու մահվան պատճառը իրոք պոկված թրոմբն էր», – Կիևում, լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Նրա խոսքով, այս մասին տեղեկատվությունը Կիևը ստացել է հետախուզության խողովակներով։