Եթե մենք մնում ենք այդ կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ ենք գտնում․ Թունյանը ՀԱՊԿ-ի մասին
Եթե մի օր մեր վերլուծությունները կամ համապատասխան կառույցների վերլուծությունները կբերեն նրան, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանի շահերից ավելի շատ է բխում, բնականաբար, պետությունը պետք է առաջնորդվի իր շահերով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Եթե մենք մնում ենք այդ կառույցում, նշանակում է, որ դեռ իմաստ ենք գտնում այնտեղ մնալու»,- նշեց իշխանական պատգամավորը, հավելելով, որ այս պահին կառույցին ՀՀ ակտիվությունը սառեցված է, քանի որ գործողություններին հիմնականում չենք մասնակցում ու «ոչ թե Հայաստանն է հեռացել ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է հեռացել Հայաստանից»։
Իսկ ակտիվությունը սառեցնելու մասին հայտարարությունը, ըստ պատգամավորի, պահի տակ չի կատարվել, բնականաբար, հաշվարկներ կատարվել են։
