Ադրբեջանը վարժանքներ է անցկացնում «բարձրլեռնային ու խիստ ցրտի պայմաններում»
«Հատուկ նշանակության ուժերի և ստորաբաժանումների հետ անցկացվել է հատուկ մարտավարական պատրաստություն։ Զորավարժության ընթացքում հատուկ նշանակության ջոկատայինները տեղամասի մոդելով հստակեցրել են առաջադրանքները և լեռնադահուկային տեխնիկայով մարտավարական տեղաշարժման աշխատանքներ կատարել բարձր լեռնային գոտում և սաստիկ ցրտերի պայմաններում»,-նշված է Ադրբեջանի ՊՆ մամուլի հաղորդագրությունում։
Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը տեսանյութ է հրապարակել։

