Կոչ․ Պահպանի՛ր անցյալդ՝ պաշտպանի՛ր ապագադ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համարում է մնալ նախարարի իր պաշտոնին, մինչ իր սև գործին մասին դիտարկումները և իր դեմ բողոքի ալիքը կբարձրանա:

Բոլորին հայտնի է, թե Ժաննան մնում է իր պաշտոնին, շարունակելու համար աղավաղել Հայ ապագա սերնդների ազգային կրթությունը: Ան համառում է չչեղարկել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պիղծ դասագիրքը:

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումը շարունակում է իր անզիջող և հետեվողական ակցիաները, մինչև Ժաննա Անդրեասյանի հեռացումը իր զբաղեցուցած պաշտոնեն:

Սոյն թվականի, փետրվարի 14-ի ժամը 15:00-ին «ՊԱՀՊԱՆ՛ԻՐ ԱՆՑՅԱԼԴ՝ ՊԱՇՏՊԱՆԻ՛Ր ԱՊԱԳԱԴ» նշանաբանով ակցիա կկայանա ԿԳՄՍ նախարարության շենքին դիմաց (Վազգեն Սարգսյան փողոց 3, կառավարության տուն 2):

Ակցիային մասնակցելու համար հրավիրվում ենք մեր սերնդներին ազգային անաղարտ կրթությունով մտահոգ բոլոր հայրենասեր մարդկանց:

ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՅ ՄԱՐԴ. ՄԻԱՑԻ՛Ր ԱԿՑԻԱՅԻՆ. ՓՐԿԻ՛Ր ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ ԺԱՆՆԱՆԵՐԻՑ:

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժումի նախաձեռնող մարմին