200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում․ նախարար
Սոցփաթեթի ծրագիրը 2027թ․ հունվարից ավարտվում է։ Քաղաքացիները, որոնք այժմ ունեն սոցփաթեթ, կշարունակեն տիրապետել իրենց հաշիվներին առկա գումարները։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Հունվարի 1-ից 200,000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության համակարգում։

