Պայթյուն Արցախի բռնազավթված Ճարտարում․ կա տուժած
Այսօր՝ փետրվարի 10-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում բռնազավթված Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում՝ մեղվաբուծական ֆերմայում ռազմամթերքի պայթյուն է եղել։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ պայթյունից վիրավորվել է 1996 թվականին ծնված անձ։
Նրան տեղափոխել են հիվանդանոց։
Կատարվում է հետաքննություն։

