ՔՊ-ականները ԱԺ-ում քննարկել են՝ ինչպես պայքարել կոռուպցիայի դեմ

Փետրվարի 5-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Այս մասին հայտնում են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։

Քննարկվել են փետրվարի 6-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի օրակարգային հարցեր:

Կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մեծացմանն ուղղված մեխանիզմների կատարելագործումը:

Մտքեր են փոխանակվել այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքների, այդ թվում` օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: