Պակիստանի նախկին վարչապետին և նրա կնոջը դատապարտել են 14 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի գործով
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի դեմ կայացվել է ևս մեկ դատավճիռ, այս անգամ՝ Թոշախանայի գործով։ Քաղաքական գործիչը և նրա կինը՝ Բուշրա Բիբին, ստացել են 14 տարվա բանտարկություն։ Այս մասին տեղեկացրել է Dawn պարբերականը։
Խանին տասը տարով արգելվել է պետական պաշտոններ զբաղեցնել, նա և նրա տիկինը նաև պետք է տուգանքներ վճարեն։
Թոշախանան կառավարական պաշտոնյաների նվերների հավաքման տեղն է։ Խանին մեղադրել են այն բանում, որ նա թաքցրել է իրեն մատուցված նվերները։
Ավելի վաղ Խանը և արտաքին գործերի նախկին նախարար Մեհմուդ Քուրեշին հատուկ դատարանի կողմից դատապարտվել էին 10 տարվա բանտարկության պետական գաղտնիքի հրապարակման համար։

