Ադրբեջանցի զինծառայող է սպանվել

Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Վարանդայի զորամասում զինծառայող է սպանվել։ Այդ երկրի զինվորական դատախազությունը տեղեկություն է ստացել ՊՆ N-րդ զորամասի զինծառայող Աբդուլլաև Ամիլ Գումբաթ օղլուի մահվան մասին։ Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Նախաքննությունը հիմնավոր կասկածներ է հաստատել մեկ այլ սպա՝ Նիզամի Էյնուլլա օղլու Աբդուլաևի կողմից Ամիլ Աբդուլլաևի կանխամտածված սպանության վերաբերյալ՝ նրանց միջև ծագած վեճի հիման վրա։

Նիզամի Աբդուլաևը ձերբակալվել է որպես կասկածյալ և հետաքննության է ենթարկվել։