Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Թբիլիսիում այսօր կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:

Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ:

Երկու երկրների վարչապետները հայտարարություններով հանդես կգան լրագրողների համար։