ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար է ընտրվել իռլանդացի Մայքլ Օ’Ֆլաերթին

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար է ընտրվել իռլանդացի պատգամավոր Մայքլ Օ’Ֆլաերթին։ Այս մասին հայտնում է ԵԽ-ն X-ի իր միկրոբլոգում։

Նա կհաջորդի Դունյա Միյատովիչին և վեց տարի կծառայի որպես հանձնակատար: