Ստիպված էի հեռանալ երկրից, որ չարժանանամ Արմեն Գրիգորյանի ճակատագրին. Քաղաքական ապաստան եմ խնդրել. Նարինե Հայրապետյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ Նարե Սոսեն, հայտարարություն է արել։
Հիշեցնենք, որ ավագանու անդամը ոստիկանություն հաղորդում էր տվել, որ իրեն առևանգել և ահաբեկել են։ Ավելի ուշ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ասել էր, որ Նարինեի հետ կապն ընդհատվել է, իրենց տեղեկություններով՝ նա երկրում չի գտնվում։
Նարինե Հովհաննիսյանը իր տեսաուղերձում, մասնավորապես, նշել է հետեւյալը.
«Իմ հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետեւ իմ կյանքին վտանգ էր սպառնում: Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կամքին հակռակ ինձ իրենց հետ «խոսելու» տանողները, եւ ինչ-ինչ պատճառներից ելնելով ի՞նչ կապ ունեն նրանք ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը, փորձում էին ինձ վրա մեղադրանք կարել, անգամ գրել էին ցուցմունք եւ ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամերայի տակ ուղղորդել էին՝ ինչ ասեմ, ես ստիպված էի լքել հայրենիքը, որովհետեւ լավ հասկանում էի, որ արժանանալու եմ Արմեն Գրիգորյանի ճակատագրին:
Ես ունեմ առողջական խնդիրներ, ինձ փակ դռների հետեւում ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում ենք քո մարտական ուղին, բայց դու կամ կատարում ես մեր կամքը, անում ես այն, մենք ասում ենք, կամ դու որպես սուտ մատնիչ ես հանդես գալիս: Իմ երկրորդ ցուցմունքը մանեւրելու հնարավորություն էր:
Երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում՝ ինչը ոնց է եղել, որովհետեւ դա ուղղակի պետք էր, որ ես կարողանամ ողջ դուրս գալ: Առգրավել էին իմ հեռախոսը, չնայած ես մեղադրվողը չէի, այլ տուժողը:
Ես հասկանում եմ, որ Նիկոլի ոստիկանապետությունը ինձ հանգիստ չի թողնելու, բռնաճնշումներին ֆիզիկապես ես չեմ դիմանալու, որովհետեւ առողջություն չունեմ: Ես իմ հայրենիքին ողջ եմ պետք: Բոլոր ինձ քննադատողներին խնդրում եմ սթափ ուղեղով մտածել՝ ում է պետք մահացած Նարե Սոսեն: Ես դեռ պայքար ունեմ տանելու ու որխպեսզի կարողանամ հայրենիքիս պիտանի լինել, ես պետք է հեռանայի երկրից:
Փախած չեմ, անընդհատ լինելու եմ կապի մեջ: Խնդրել եմ քաղաքական ապաստարան, որովհետեւ հասկանում եմ, որ գործ ունեմ բռնապետության, ոստիկանական ժանդարմերիայի հետ, որը փորձելու է ամեն գնով մեղավոր հանել ինձ, որովհետեւ ես չցանկացա սուտ մատնություն տալ իմ գաղափարակիցներից ոմանց մասին:
Քանի որ մենք բազմիցս գիտենք, թե ինչպես է ոստիկանական ժանդարմերիան անմեղների վրա մեղքեր կարում, ես հայրենիքից դուրս հայրենիքին դեռ պետք եմ եւ ծառայելու եմ հայրենիքիս, կապ լինելու է հայրենիքիս հետ: Կմնամ այնքան ժամանակ, մինչեւ հասկանամ, որ կյանքիս վտանգ չի սպառնում: Մնացածը կասեմ ըստ ոստիկանական ժանդարմերիայի պահվածքի»:
Տեսանյութն՝ այստեղ

