Իրանի ԻՀՊԿ-ն Պակիստանի հետ սահմանին ահաբեկչական բջիջ է ոչնչացրել. Tasnim
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և հանրապետության բանակի սահմանապահ ծառայությունները չորեքշաբթի գործողություն են իրականացրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման բջիջը ոչնչացնելու համար հանրապետության հարավ-արևելքում՝ Պակիստանի հետ սահմանին։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim պետական գործակալությունը։
«Իրանի սահմանապահ ուժերը Ռասկ քաղաքի շրջանում գործողություններ են իրականացրել «Ջեյշ ալ-Ադլ» ահաբեկչական խմբավորման զինված բջիջի դեմ։ Ահաբեկիչներից մեկը սպանվել է, իսկ խմբավորման մնացած անդամները դիմել են փախուստի։ Հետապնդման արդյունքում նրանց հայտնաբերել և շրջապատել են Իրանի բանակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և սահմանապահ ծառայության ուժերը և ամբողջությամբ ոչնչացրել»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ գործողության ընթացքում նշված խմբում հայտնաբերվել է մի քանի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և ռումբեր պատրաստելու տեխնիկա։
«Իրանում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում լայնածավալ ահաբեկչական հարձակումների նրանց պլանը խափանվել է», – ավելացնում է Tasnim-ը:

