ԱՄՆ նախագահը շուտով կհասկանա՝ ինչ սխալ են թույլ տվել ագրեսիա սկսելով Եմենի դեմ․«Հզբոլլահի» առաջնորդ
Լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, որ Ջո Բայդենը սխալ է գործել՝ Եմենի տարածքների վրա հարձակման հրաման տալով, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Manar հեռուստաալիքը։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն հույս ունի՝ հարվածները կարող են կանգնեցնել հութի մարտիկներին Կարմիր ծովում:
Միևնույն ժամանակ, «Հզբոլլահի» առաջնորդը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը շուտով կհասկանա՝ սխալ են թույլ տվել՝ ագրեսիա սկսելով Եմենի դեմ․ «Ամերիկացիները չեն ճանաչում արաբական այդ երկրի ժողովրդի դիմադրության կամքը», – նշել է նա:
Նասրալլան ընդգծել է, որ եմենցիները հարձակվելու են Կարմիր ծովի բոլոր նավերի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում չի դադարել իսրայելական ագրեսիան:

