Պենտագոնի ղեկավարը հոսպիտալից ղեկավարել է Եմենի հուսիթներին հասված հարվածները․ CNN
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հոսպիտալից ղեկավարել է Եմենի հուսիթներին հասված ԱՄՆ հարվածները։ Այդ մասին գրում է CNN-ը:
Ըստ աղբյուրի՝ նա օգտագործել է կապի պաշտպանված միջոցներ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնվում է հոսպիտալում, ինչը սկանդալ է առաջացրել կառավարությունում: Պենտագոնը պատրաստվում է հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը հարվածներ են հասցրել Եմենին: ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Արևմտյան պետությունների ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն՝ խոցվել են հութիների հրթիռների, անօդաչու թռչող սարքերի տեղակայման վայրերը և ռադիոտեղորոշիչ կայանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել՝ կապված Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարձակման հետ: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ։

