Լեհաստանը Ռուսաստանին մեղադրել է օդային տարածքը խախտելու համար
Ռուսական հրթիռը խախտել է Լեհաստանի օդային տարածքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան։
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ ռուսական հրթիռը ներխուժել է Լեհաստանի օդային տարածք»,- ասել է Լեհաստանի ԳՇ պետը։
Ավելի վաղ, Լեհաստանի զինված ուժերն հայտնել էին, որ չճանաչված օդային օբյեկտ է մտել երկրի օդային տարածք: Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ օբյեկտը հատել էր Ուկրաինայի սահմանից, այնուհետև անհետացել ռադարներից:

