3-րդ նախագահը մասնակցել է «Հայկյան» մրցանակաբաշխությանը․ գնահատվել է հայրենիքի համար հանրօգուտ գործը

«Լույս» հիմնադրամի գիտաժողովների սրահում այսօր տեղի է ունեցել «Հայկյան-2023» մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը ներկա է գտնվել ՀՀ երրորդ նախագահ  Սերժ Սարգսյանը:

Ավանդական դարձած՝ ամենամյա այս մրցանակաբաշխությունը նպատակ ունի բացահայտել և գնահատել այն անհատներին, կազմակերպություններին, որոնք տարվա ընթացքում տարբեր ոլորտներում նշանակալի մասնակցություն են ունեցել հանրային, հասարակական կյանքում, նպաստել հանրային արժեք ստեղծելուն, ջանքեր ներդրել մեր Հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած լրջագույն մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ:

«Հայկյան» անվանակարգերը  յուրատեսակ շնորհակալության և գնահատանքի արտահայտման հնարավորություն են։

Վերջին տարիներին մրցանակաբաշխությունը կազմակերպում է «Առաջինը՝ Հայաստան» նախաձեռնությունը:

«Հայկյան 2023» հատուկ մրցանակներով պարգևատրվել են՝

  1. Անաչառ և ազատ լրատվություն մատուցելու համար – Անի Գևորգյանը
  2. Արցախից բռնի տեղահանված  մեր հայրենակիցներին մեծածավալ սոցիալական օգնություն տրամադրելու համար – «Մենք և մունք» քաղաքացիական նախաձեռնությունը
  3.  Հայ գերիների հայրենադարձման աշխատանքներում նշանակալի ներգրավվածության համար –  Սիրանուշ Սահակյանը
  4. «Հայացք» մատենաշար նախագծի համար  – նախագծի ղեկավար Կարեն Բեքարյանը
  5. 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրած մասնագիտական աշխատանքի համար  – Արթուր Տոնոյանը
  6. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և ռևմատոլոգիայի զարգացման համար – Քնարիկ Գինոսյանը
  7. Երիտասարդներին հասարակական ակտիվ գործընթացներում ներգրավելու համար – Կարիերայի դպրոցի հիմնադիր  Աշոտ Անդրեասյանը
  8. Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – «ԱՄԱԴԵԱ» Իսպանայի հայ  բժիկների ասոցիացիան
  9.  Առողջապահության ոլորտում ներդրած ավանդի համար – Գագիկ Հեբոյանը