Անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ֆինանսական աջակցություն ստանալ

ՀՀ կառավարության որոշմամբ կշարունակվի 44-օրյա պատերազմում անհետ կորածների ընտանիքներին տրվող 300 հազարական դրամ աջակցությունը։ Ծրագրից կօգտվի 11 անհետ կորածի ընտանիք։

Կառավարության որոշմամբ այդ նպատակով հատկացվելու է 6,6 մլն դրամ: