Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը
Վթարի է ենթարկվել Եվլախ-Ակնա ճանապարհով դեպի Ստեփանակերտ շարժվող ավտոբուսը, որը տեղափոխում էր Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությանը: Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ, 6 անձ է տուժել, երկու տուժածների վիճակը ծանր է։ Վիրավորների թվում են ՊՖԼ-ի ղեկավար Էլխան Սամեդովը և ՊՖԼ-ի փոխնախագահ Ասլան Շահգելդիևը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սամեդովին վիրահատության են ուղարկել Թուրքիա։ Մնացածներին տեղափոխել են Բաքու։
Նշվում է, որ ԱՊՖԼ-ի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:

