Մակրոնը հայտարարել է Պուտինի հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության վերսկսմանը: Մակրոնն այս մասին հայտարարել է ԵՄ գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Եթե նախագահ Պուտինը լուրջ առաջարկներ ունի և պատրաստ է վերսկսել երկխոսությունը, որը թույլ կտա հասնել խաղաղ կարգավորման ՝ միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ, Ֆրանսիան միշտ կլինի այն տերությունը, որը կաջակցի և ջանք չի խնայի արդյունքի հասնելու համար։ Իմ հեռախոսահամարը չի փոխվել»,- ասել է Մակրոնը։

