Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
Հայաստանը կմասնակցի 2024 թ-ին Մալմյոյում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Մրցույթի պաշտոնական էջը ներկայացրել է մասնակից երկրների ցանկը:
«37 երկրների Հանրային հեռարձակողները հաստատել են իրենց մասնակցությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթին, որը կայանալու է մայիսին՝ Շվեդիայի Մալմյո քաղաքում»,-գրված է մրցույթի ինստագրամյան էջում:

