«Անորակ ա մեր երկրում հոսանքը». Կառավարության նիստի ժամանակ հոսանքը տատանվեց․ Փաշինյանը բարկացավ
Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ հոսանքի տատանում եղավ և նիստերի դահլիճը մի քանի վայրկյանով հոսանքազրկվեց։
«Սա այն է, ինչի մասին էն օրը Ձեզ ասում էի, պարոն Սանոսյան, այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ։ ՀՀ-ում էլեկտրական էներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այսպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքան պետք է ես հանձնարարական տամ, հո չի կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին անընդհատ հանձնարարական տալ։
Անորակ ա մեր երկրում էլեկտրական հոսանքը, այս շենքում նույնպես, աշխատասենյակներում լույսերը թարթում են ու ոչ մի անակնկալ չկա, որ հոսանքը գնում ա»,- բարկացավ Փաշինյանը։

