Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել ՀԱՊԿ երկրների հետ ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցում. Պուտին

Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների հետ մեծ աշխատանք է կատարել ՀՕՊ միասնական համակարգի ձևավորման հարցում, հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Չորեքշաբթի կառավարության խորհրդակցությունում նա նշել է, որ ընդհանուր անվտանգության ապահովման հարցերը նա բանակցությունների ժամանակ քննարկել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ, որն այս օրերին այցով գտնվում է Ռուսաստանում։

«Ցանկանում եմ կարճ անդրադառնալ դրանցից մեկին։ Մանավանդ որ վաղը մենք Մինսկում հանդիպելու ենք գործընկերների հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում։ Հարցերից մեկը ՀԱՊԿ երկրների ՀՕՊ միասնական ընդհանուր համակարգի ձևավորումն է։ Մենք արդեն այս իմաստով մեծ աշխատանք ենք կատարել»,- ասել է Պուտինը։