Որովհետև քո տերերը թույլ էին տվել, որպեսզի Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն․կրքերը բորբոքվեցին և ավագանու նիստն ընդհատվեց (տեսանյութ)

«Մայր Հայաստան»-ի թամադային ուզում եմ հիշեցնել, որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունները միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության և անկարողության արցունքներով ողողելու փոխարեն՝ համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց և պատասխանել, թե ինչու էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչու էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող և ինքնաթագադրումով զբաղվող որպես հյուսիսային զեթ արբանյակներ խաղում: Ինչո՞ւ էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացած, աբիժնիկ վիճակում ռուսական հեռուստաալիքներում ՀՀ անկախությունը վաճառում»,- ավագանու նիստում հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

Տեղից «Մայր Հայաստանի» անդամ Սոնա Աղեկյանը բացականչեց. «Որովհետև քո տերերը թույլ էին տվել, որպեսզի Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն: Չափդ ճանաչիր»:

Անի Խաչատրյանը պատասխանեց. «Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք: Հորդորում եմ տղամարդկություն ունենալ և պատվով կրել Երևանի ավագանու անդամի մանդատը»:

Ավինյանը հանձնարարեց անջատել բոլոր միկրոֆոնները:

Երբ Անի Խաչատրյանը ամբիոնից իջավ էր գնաց դեպի իր տեղը, ինչ-որ մեկը տեղից բաժակով ջուր շփեց նրա վրա: Անի Խաչատրյանը վերցրեց սեղանին մեկ այլ ջրի բաժակ և շփեց ավագանու այդ անդամի վրա:

Ավագանու նիստում ծեծկռտուք սկսվեց: Ավինյանի հանձնարարությամբ անջատեցին ուղիղ եթերը:

Տեսանյութը՝ News.am-ի