Վերին Լարսի անցակետը փակ է․ խցանումը ձգվում է մինչև 6 կմ

Առատ տեղումների հետևանքով փակ են Վերին Լարսի անցակետը և դեպի սահման տանող ճանապարհը, գրում է Известия-ն։

Կայքի հաղորդմամբ՝ խցանումը ձգվում է մինչև 6 կմ։ Հայտնի չէ, թե երբ այն կավարտվի, և երբ մարդիկ կկարողանան շարունակել իրենց ճանապարհը։

Նշվում է՝ խցանումը առաջացել է դեռ նոյեմբերի 19-ին, ժամը 18:00-ին․ Վրաստանը փակել էր ճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով: