Հայաստանը ճիշտ ուղու վրա է․ Զելենսկու գրասենյակի պաշտոնյա
Հայաստանը կհաղթահարի իր շուրջ ծագած դժվարությունները, գլխավորն այն է, որ հայերը, որտեղ էլ որ լինեն, անկեղծորեն հավատում են իրենց երկրին։
Այս մասին AnalitikaUA-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պատասխանելով Բալթիկ-Սևծովյան պաշտպանական դաշինքին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ Պոդոլյակը հույս է հայտնել, որ դաշինքի դռները բաց կլինեն, և պետք է փնտրել իրավական ու լոգիստիկ բանաձևեր։
«Հայ քաղաքական գործիչները պետք է երկխոսություն վարեն»,- նշել է Պոդոլյակը։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի խոսքով՝ Հայաստանը ճիշտ ուղու վրա է. «Ռազմավարությունը, որը ես հիմա հստակ տեսնում եմ Հայաստանի դիրքորոշման մեջ, ինտենսիվ երկխոսությունն է ՆԱՏՕ-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ և երկխոսությունը պատմականորեն միշտ լավ է եղել»,- ասել է Պոդոլյակը։

