Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի՝ Իրանին պատկանող մասերը

Թուրքիան պարտավորվել է հարգել Արաքս գետի՝ Իրանին պատկանող մասերը։ Այս մասին ասել է Իրանի էներգետիկայի փոխնախարար Մոհամեդ Ջավանբահթը, տեղեկացրել է Mehr-ը։

Ջավանբահթը, որը գլխավորում էր Իրանի պատվիրակությունը իրանա-թուրքական համագործակցության կոմիտեի երկրորդ նիստում, ասել է, որ Անկարան հավաստիացրել է Իրանին, որ ամբարտակի կառուցումը Արաքս գետի վրա որևէ սահմանափակում չի ստեղծի Իրանի ջրային ռեսուրսների համար։

Նրա խոսքով՝ թուրք պաշտոնյաները ընդգծել են, որ այդ ամբարտակները հիմնականում նախատեսված են էլեկտրաէներգիայի արտադրման համար, և Իրանը կարող է օգտագործել գետի իր բաժինը երաշտի ժամանակ։