Արարատ Միրզոյանը մեկնել է Բահրեյն
Նոյեմբերի 18-19-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Բահրեյն: Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ այցը երկօրյա է՝ նոյեմբերի 18-19-ը։
«Այցի ընթացքում նախարար Միրզոյանը երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք գործընկերների հետ»,- գրել է Անի Բադալյանը։

