Մի այլ կարգի միասնական է այս ԱԺ-ն․ Ալեն Սիմոնյանը գովեց ընդդիմությանը

ԱԺ նիստում նախագծերի քվեարկության ժամանակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գովեց ընդդիմությանը՝ տեսնելով «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման օրինագծի փոփոխությունների» մասին նախագծի քվեարկության արդյունքները։

Նիստին ներկա 88 պատգամավորից 81-ը կողմ է քվեարկել նախագծի ընդունմանը։ Դեմ և ձեռնպահ չկար:

«Մի այլ կարգի միասնական է այս ԱԺ-ն։ Հայաստանի ԱԺ-ում չկա օրենսդրական նախաձեռնություն, որը հայ մարդուն չի վերաբերում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։