Թուրքիա-Իրան սահմանին գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Թուրք-իրանական սահմանին՝ Արարատ քաղաքից 44 կմ և Երևանից 82 կմ հեռավորության վրա, տեղի է ունեցել 4,3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հայաստանում։