Իսրայելի արտգործնախարարը պատասխանել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ «երեխաների գերեզմանոցի» մասին խոսքերին
Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը պատասխանել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի խոսքերին Գազայի հատվածի խաղաղ բնակիչների մասին, որոնք զոհվել են իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։
Քոհենը հիշեցրել է, որ ավելի քան 30 անչափահասներ, որոնց մեջ՝ նաև իննամսյա փոքրիկ, հոկտեմբերի 7-ից, իրենց կամքին հակառակ, պահվում են պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների կողմից Գազայի հատվածում։
Դիվանագետը X-ի իր օգտահաշվում գրել է, որ անկլավի խնդիրը ՀԱՄԱՍ-ն է, ոչ թե Իսրայելի գործողություններն այդ խմբավորման ոչնչացման ուղղությամբ։

